շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առաջին կադրերը Սիրուշոյի և Ալեքսանդր Ռիբակի տեսահոլովակից

Առաջին կադրերը Սիրուշոյի և Ալեքսանդր Ռիբակի տեսահոլովակից

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել իր և նորվեգացի երգիչ Ալեքսանդր Ռիբակի երգի տեսահոլովակից և հայտնել, որ պրեմիերան կլինի այսօր։  Նոր երգը կոչվում է Stay:

Իր հերթին, Ռիբակը հրապարակել է տեսահոլովակի թիզերը և գրել․ «Այս օրերին մենք բոլորս այնքան հեռու ենք միմյանցից, բայց կարևոր է շփվելը, ստեղծելը, մեր երազանքներին հետևելը»։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ռիբակը «Եվրատեսիլ 2009»–ի հաղթողն է։ Նրա երգը հիթ էր դարձել նաև Հայաստանում։

«Շուտով: «Եվրատեսիլի» Հայաստանի լեգենդ ներկայացուցչի հետ կներկայացնենք գեղեցիկ և զգացմունքային բալլադ: Նա գեղեցիկ ձայնով տաղանդավոր աղջիկ է, չեմ համբերում, որ ներկայացնեմ մեր զուգերգը ձեզ»,– անդրադառնալով տեսահոլովակին՝ ավելի վաղ գրել էր Սիրուշոն։

  • Կիսվել: