հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ապրում է Հայաստանում». Կոբզոնի այրին առաջին անգամ պատմել է խորթ որդու մասին (տեսանյութ)

«Ապրում է Հայաստանում». Կոբզոնի այրին առաջին անգամ պատմել է խորթ որդու մասին (տեսանյութ)

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի այրին առաջին անգամ պատմել է, որ իրենք որդեգրված որդի ունեն, որի գոյության մասին գիտեին միայն ընտանիքի մտերիմները։

«Սա իմ և Իոսիֆ Դավիդովիչի որդին է։ Նա մեզ մոտ եկավ երբ դեռ  երեխա էր։ Ապրում է Հայաստանում ։ Երբ գալիս է Ռուսաստան, մենք դստեր եւ որդու հետ փորձում ենք շրջապատել նրան հոգատարությամբ», - խոստովանել է Նելլի Կոբզոնը NTV հեռուստաալիքի «Դու չես հավատա» ծրագրում:

Կադրերում երեւում է նաեւ Կոբզոնների ընտանիքի խորթ որդին ՝ արդեն ոչ երիտասարդ իմպոզանտ տեսակի մարդ ։

Նույն ծրագրում Նելլի Կոբզոնը պատմել է իր հայտնի ամուսնու բազմաթիվ դավաճանությունների եւ այն մասին, որ նա բազմիցս հեռացել է նրանից, բայց ամեն անգամ վերադարձել է:

 

«Ես բախտ եմ ունեցել. ես հանդիպել եմ մի մարդու, ում այսքան տարի սիրել, պաշտել եմ, չեմ քննադատել, չեմ վիճել», — պատմել է արտիստի այրին:

Այս տարի կլարանար ամուսինների «ոսկե հարսանիքը»՝ 50 տարվա համատեղ կյանք։

գոյության մասին իմացել են միայն ամենամտերիմ ընտանիքները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: