ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անժելա Սարաֆյանի հերոսուհին կրկին վերադարձել է «Վայրի արևմուտքի աշխարհը» հեռուստասերիալ (լուսանկարներ)

Անժելա Սարաֆյանի հերոսուհին կրկին վերադարձել է «Վայրի արևմուտքի աշխարհը» հեռուստասերիալ (լուսանկարներ)

Ամերիկյան հանրահայտ «Վայրի արևմուտքի աշխարհը» (Westworld) հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանի պրեմիերայից հետո երկրպագուների մոտ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նախկին Դոլորեսը վերադարձել է այժմ որպես Կրիստին, Թեդի Ֆլադը նույնպես անակնկալ վերադարձ է ունեցել:

 

Այս շաբաթվա դրվագում տեղի է ունեցել ևս մի հերոսի վերադարձ, որին երկրպագուները մեռած էին համարում: Խոսքը Կլեմենտինի մասին է, որին մարմնավորում է հայազգի Անժելա Սարաֆյանը: Դրվագը սկսում է Սարաֆյանի հերոսուհու վերադարձով. նա շրջում է գյուղական փոքր շուկայով:

  • Կիսվել: