ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անսպասելի կորցրի գիտակցությունս. Եվրատեսիլում հաղթած Մալենան վիրահատության է ենթարկվել

Անսպասելի կորցրի գիտակցությունս. Եվրատեսիլում հաղթած Մալենան վիրահատության է ենթարկվել

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող 14-ամյա Մալենան իր ինստագրամյան էջի սթորի բաժնում՝ հայտնել է, որ վիրահատվել է:

Հրապարակմանը կից Մալենան գրել է.

«Երկու օր առաջ անսպասելի կորցրի գիտակցությունս, եւ մենք շտապօգնություն զանգեցինք։ Նրանք ինձ հիվանդանոց տեղափոխեցին, եւ ես վիրահատության ենթարկվեցի, բայց հիմա արդեն լավ եմ»:

Մալենայի մայրը՝ դերասանուհի Աննա Մանուչարյանը, ևս հրապարակում է արել՝ նշելով, որ դուստրն արդեն լավ է. 

«Անհանգստացող բոլոր մարդկանց նամակները կարդում եմ։ Մալենան լավ է արդեն, շնորհակալ ենք էդքան լավ խոսքերի համար։ Էստեղ էլ բոլորը յուրահատուկ ուշադիր են իր հանդեպ»,- գրել է Մալենայի մայրիկը։

  • Կիսվել: