չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Անի Լորակը երգել է հայի հետ (տեսանյութ)

Անի Լորակը երգել է հայի հետ (տեսանյութ)

Հայտնի երգչուհի Անի Լորակը որոշել է գովազդել Արտյոմ Քաչերի (Քաչարյանի) հետ զուգերգը։ Նա ռեփերի հետ տեսանյութ է հրապարակել Instagram-ում և գրառում արել։

««Մայրցամաք» երգը գրավում է բոլոր վարկանիշները։ Բոլորին շնորհակալություն աջակցության համար, ձեր կարծիքների ու մեկնաբանությունների համար: Շատ շուտով ձեզ սպասում է Քաչերի հետ համատեղ տեսահոլովակի պրեմիերան», - նշել է նա։

Երգիչը որոշել է պատասխանել նրան և մեկնաբանություններում գրել է. «Օյ, ի՜նչ երգ ենք թողարկել։ Իսկ Լորակը պարզապես կրակի կտոր է»: Երգչուհին պատասխանել է, որ «կրակն» այնքան էլ համեստ չէ։ Հետևորդները որոշել են միջամտել նրանց զրույցին ու սկսել են գովել կատարողներին։

 

 

 

  • Կիսվել: