կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Աներեւակայելի գեղեցկություն»․ Ֆիլիպ Կիրկորովը շարունակում է շրջել Հայաստանի տեսարժան վայրերով

«Աներեւակայելի գեղեցկություն»․ Ֆիլիպ Կիրկորովը շարունակում է շրջել Հայաստանի տեսարժան վայրերով

Ռուսական էստրադայի երգիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը Հայաստանում է։

Նա երեկ մասնակցել է գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսին Ալեքսանյանի հարսանյաց հանդեսին, երգել մասնակիցների համար։

Այսօր ռուսական էստրադայի աստղը այցելել է Գեղարդ։ Ինստագրամի իր էջի սթորիներ բաժնում նա տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում է, որ նրան ուղեկցում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կինը։ 

Գառնիում նրան դիմավերել են զուռնա-դհոլով։ Կիրկորովին ուղեկցում են նաև նրա երեխաները՝ Մարտինն ու Ալլա Վիկիտորիան։

«Աներեւակայելի գեղեցկություն։ Դարերի հանգստութուն», - նշել է Կիրկորովը, ապա հիացմունք է հայտնել  հայկական հյուրընկալության վերաբերյալ։  

  • Կիսվել: