կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անդրեն Տաթևի վանքում ամուսնության առաջարկ է արել սիրելիին․ տեսանյութ

Անդրեն Տաթևի վանքում ամուսնության առաջարկ է արել սիրելիին․ տեսանյութ

Երգիչ Անդրեն Տաթևի վանքում ամուսնության առաջարկություն է արել սիրելիին. սիրելին դրական պատասխան է տվել: Առաջարկության տեսանյութը  հրապարակվել է երգչի ինստագրամյան էջում։

Երգչի սիրելին Ազգային երգիչ նախագծից հայտնի Անի Օհանյանն է, ով նախագծին մասնակցելու համար եկել էր Սանկտ Պետերբուրգից: Երգչի հրապարակած տեսանյութում երևում է նաև Անիի և Անդրեի առաջին հանդիպումը, երբ Անին մասնակցում էր նախագծին, իսկ Անդրեն ընդգրկված էր ժյուրիի կազմում։

«Իմ սերը Քեզ Անի Օհանյան: Անդրե Անի. Սիրո առաջարկություն Տաթեւի վանքում», - հրապարակմանը կից գրել է Անդրեն:

  • Կիսվել: