չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Անդրեն իր երեխային դատավորի թույլտվությամբ է տեսնում․ նոր մանրամասներ

Անդրեն իր երեխային դատավորի թույլտվությամբ է տեսնում․ նոր մանրամասներ

Հաղորդավար Արա Ղազարյանը ինստագրամյան իր միկրոբլոգի էջում հրապարակում էր կատարել և գրել, որ Անդրեն ունի սրտի խնդիր։ Հաղորդավարի հոլովակից տեղեկանում ենք նաև, որ ԱՄՆ-ում դատավարություն է տեղի ունենում այս օրերին։

«Ավելին, երգիչ Անդրեն դատավորի թույլտվությամբ է եկել Հայաստան, որպեսզի մասնակցի այստեղ կայանալիք «Հայ Սուպերսթար 6» երգի մրցույթին, որպես ժյուրի։

Ավելի հետաքրքիրն այն է, որ Անդրեն իր իսկ երեխային պարբերաբար հանդիպում է նույն դատավորի թույլտվությամբ»,- ասել է հաղորդավարը։

Հաղորդավարը նշել է, որ եթե Անդրեն լիներ հատկապես վտանգավոր հանցագործ, ապա ԱՄՆ-ում դատավորը նրան հաստատ թույլ չէր տա լքել երկիրը։

  • Կիսվել: