շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անդրեի սոցիալական էջերը ենթարկվել են հարձակումների

Անդրեի սոցիալական էջերը ենթարկվել են հարձակումների

Հայտնի երգիչ Անդրեի սոցիալական էջերը ենթարկվել են հարձակումների։ Նա այդ մասին հայտնել է «Ինստագրամի» իր էջում` նշելով, որ «Youtube»–ի էջից հեռացվել է նաև իր վերջին տեսահոլովակը։
Օրեր առաջ երգիչը ներկայացրել էր «Ամէն. Հայր Սուրբ» երգի տեսահոլովակը, որը նկարահանվել էր Արցախում։
«Վերջին շրջանում սոցիալական էջերս թուրքերի կողմից ենթարկվել են ակտիվ հարձակումների, և վերջին տեսահոլովակս հեռացվել է «Youtube»-ից... Շուտով նոր տեսահոլովակներովս նորից կկիսվեմ ձեզ հետ»,– նշել է երգիչը:
Գրառմանը կից նա մի տեսահոլովակ է հրապարկել, որում երևում են Արցախի տեսարժան վայրերը։

  • Կիսվել: