հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անահիտ Կիրակոսյանի և սիրելիի ամուսնության 10–ամյակը, Արտակի հուզիչ շնորհավորանքն ու զույգի ֆոտոշարքը

Անահիտ Կիրակոսյանի և սիրելիի ամուսնության 10–ամյակը, Արտակի հուզիչ շնորհավորանքն ու զույգի ֆոտոշարքը

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը՝ Արտակ Սարգսյանը, երեկ նշել են իրենց ամուսնության 10–ամյակը։ Օրվան ընդառաջ Անահիտը նոր ֆոտոշարք է իրականացրել ընտանիքի հետ, որը տրամադրել է Tert.am Life–ին ու պատմել ֆոտոշարքի, օրը տոնելու իրենց տարբերակի մասին։

«Շատ էի ուզում, որպեսզի ֆոտոշարքում երևար 10 տարվա տարբերությունը։ Ուզում էի ամփոփել, միտք ծագեց ստանալ նույն լուսանկարներից 10 տարի անց։ Սպիտակ զգեստ հագա։ Կարծես թե, ստացվեց տեսանելի և հուզող նկարներ ստանալ»,– ասաց դերասանուհին։

Ամուսնության 10–ամյակը տոնել Անահիտն ու Արտակը սկսել են կեսգիշերից՝ երեխաների անակնկալով։

 

«Կեսգիշերին երեխաներն ամբողջ տունը զարդարել էին վարսի թերթերով, մոմերով։ Տորթ էին պատրաստել «Սիրո 10 տարի» գրությամբ, գինի խմեցինք։ Բոլորն արթուն էին։ Շատ հուզիչ էր։ Առաջին իսկ պահից ինձ բնորոշ ձևով հուզվել եմ, լացել, ուրախացել, հիացել։ Ամեն ինչ խառնվեց ներսումս․ երեխաներն այնքան են մեծացել, որ արդեն իրենք են անակնկալներ պատրաստում»,– ասաց Անահիտը։

Արդեն հաջորդ առավոտյան դերասանուհին և ամուսինն իրենց մտերիմների հետ ուղևորվել են Գյումրի․ «Եղանք տեղի թանգարաններում, երեկոյան համերգ վայելեցին, գիշերն այստեղ մնացինք։ Շատ լավ ժամանակ անցկացրինք»։

Անահիտի և Արտակի ճանապարհը հեշտ չի եղել։ Դերասանուհին իրենց անցած տասը տարին բնորոշեց Պարույր Սևակի բանաստեղծության տողերով․ «Դու մի անցիր ասֆալտ ճամփով, գերադասիր ճամփա շինել»։

«Բարդ ու քարքարոտ, բայց և սիրով ու ներդաշնակությամբ լի տարիներ էին»,– ասաց նա։ Արտակը ֆեյսբուքյան էջում Անահիտին շնորհավորելով՝ գրել է․ «Տասը տարի առաջ ձևավորվեց մեր ընտանիքը. խենթ ու խելառ այս աղջնակը չվախեցավ ոչնչից, աչքերը փակ նետվեց կյանքի հորձանուտ ու իր գալով երջանկություն բերեց և շոգեքարշի պես դարձավ ընտանիքի քաշող ուժը։ Շնորհակալ եմ։ Սիրում ու երջանիկ եմ...»։

Թե ինքն ու սիրելին ինչ նվերներ են մատուցել միմյանց, Անահիտը գերադասեց չհանրայնացնել։

 

  • Կիսվել: