ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամերիկյան կինոակադեմիան  Ուիլ Սմիթն 10 տարով  արգելել է մասնակցել իր միջոցառումներին

Ամերիկյան կինոակադեմիան Ուիլ Սմիթն 10 տարով արգելել է մասնակցել իր միջոցառումներին

Ամերիկյան կինոակադեմիան Հոլիվուդյան աստղ Ուիլ Սմիթն 10 տարով արգելել է մասնակցել իր միջոցառումներին։ Այսպիսի որոշու  կինոակադեմիան կայացրել է Սմիթի կողմից «Օսկարի» հաղորդավար Քրիս Ռոքին ապտակելու համար։

«Ես ընդունում եմ և հարգում ակադեմիայի որոշումը»,- նրա խոսքերը մեջբերել է Page Six-ը։

Հիշեցնենք՝ «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ դերասանը բեմ էր բարձրացել ու բռունցքով հարվածել միջոցառման հաղորդավար, կատակերգու Քրիս Ռոքին, ով անհաջող կատակ էր արել դերասանի կնոջ հասցեին՝ կապված նրա սանրվածքի հետ։ Ավելի վաղ Պինկետ-Սմիթը խոսել էր մազաթափության խնդրի մասին ու արարողությանը եկել էր սափրված գլխով։

Ավելի ուշ Ուիլ Սմիթն  իր պահվածքի համար ներողություն է խնդրել։

  • Կիսվել: