երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալլա Պուգաչովան մասնակցել է Գորբաչովի հրաժեշտի արարողությանը

Ալլա Պուգաչովան մասնակցել է Գորբաչովի հրաժեշտի արարողությանը

Երգչուհի Ալլա Պուգաչովան Մոսկվայում մասնակցել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողությանը:

Նա վարդագույն շուշանների փունջ է դրել դագաղի մոտ, խաչակնքվել և ցավակցություն հայտնել քաղաքական գործչի հարազատներին։ Դագաղի մոտ Պուգաչովան մի քանի խոսք է ասել, պատմում է Իզվեստիա կայքը:

Գորբաչովին հրաժեշտի արարողությանը մասնակցել է նաև ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ծաղիկներ է դրել քաղաքական գործչի դագաղին և իր ցավակցությունը հայտնել նրա ընտանիքի անդամներին։

Բացի դրանից, հրաժեշտին ներկա են երաժիշտ Ստաս Նամինը, Յաբլոկո կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին, ինչպես նաև Գորբաչովի դուստրն ու թոռնուհիները։

Հրաժեշտի արարողությունը սկսվել է սեպտեմբերի 3-ին ժամը 10:00-ին մայրաքաղաքի Սյունասրահում: Դրանից հետո քաղաքական գործչին կհուղարկավորեն Նովոդևիչի գերեզմանատանը։

ԽՍՀՄ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը մահացել է օգոստոսի 30-ին երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո՝ 91 տարեկան հասակում։ Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է խորհրդային և ռուս պետական ​​գործչի մահը։

 

  • Կիսվել: