երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանցուն պատկանող լեյբլի երգչի համերգը Երևանում չեղարկվել է, տոմսերի գումարը կվերադարձվի

Ադրբեջանցուն պատկանող լեյբլի երգչի համերգը Երևանում չեղարկվել է, տոմսերի գումարը կվերադարձվի

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ազգությամբ ադրբեջանցի երգիչ Էլման Զեյնալովին պատկանող Raava Music լեյբլի անդամներից Անդրոն օգոստոսի 30-ին պետք է հանդես գար համերգով Երևանում:  

Երգիչն ազգությամբ գնչու է, բայց ծնվել է Կիևում: Երգիչն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է տեսանյութ, որտեղ կիսվել է իր տպավորություններով:

 

Այսօր համերգի կազմակերպիչներն ինստագրամյան իրենց էջում տարածել են հայտարարություն՝ տեղեկացնելով, որ Անդրոյի համերգը Երևանում չեղարկվում է, իսկ տոմսերի գումարը վերադարձվելու է:

  • Կիսվել: