հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Աբրահամ Ռուսոյին առևանգողը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման

Աբրահամ Ռուսոյին առևանգողը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը երգիչ Աբրահամ Ռուսոյին առեւանգելու գործով հեռակա կարգով վճիռ է կայացրել Զաուր Մարդանովի նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտնել է երգչի փաստաբանը։

«Դատարանը յոթ տարվա ազատազրկում է նշանակել խիստ ռեժիմի բանտում։ Բավարարվել է նաև 650 հազար ռուբլու պահանջով քաղաքացիական հայցը»,- ասել է նա։

Նշվում է, որ քրեական պատասխանատության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանալու առնչությամբ դատարանը որոշել է արտասահմանում թաքնվող Մարդանովին ազատել պատժից։

Այժմ Մարդակովը թաքնվում է արտասահմանում:

  • Կիսվել: