ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աբրահամ Ռուսոն կրկին հոսպիտալացվել է

Աբրահամ Ռուսոն կրկին հոսպիտալացվել է

Երգիչ Աբրահամ Ռուսոն հոսպիտալացվել է։ Տեղեկությունը հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը։
Նա Մոսկվայի հիվանդանոցներից մեկում հետազոտություններ է անցել։ Արտիստը պատմել է, որ 1 տարի առաջ բարդ վիրահատություն է ունեցել` երակն են շունտավորել, որպեսզի արյան շրջանառությունը վերականգնվի։
Վիրահատության ժամանակ բժիշկները միացրել են 2 երակ` շրջանցելով արգելափակված հատվածը` օրգանիզմից մեկ այլ առողջ երակ կտրելով։

«Ոչ ոք չէր ցանկանում հանձն առնել և նման բարդ վիրահատություն անել և որևէ երաշխիք տալ։ Բայց գտնվեց մի բժիշկ, որը համաձայնեց իրականացնել այդ վիրահատությունը։ Միջամտությունից հետո, բժիշկն ինձ ասաց, որ նախորդ վիրահատությունն անհաջող է համարում։ Ես էլ շարունակեցի բուժումս` հետևելով բժիշկների խորհուրդներին, հատուկ սննդակարգով սնվել, ակտիվ կյանք վարել և պարբերաբար մարզասրահ այցելել»,– ասել է Ռուսոն։
Այժմ բժիշկները նկատում են, որ երակն արդեն լավ աշխատում է, այտուցն անցել է։

  • Կիսվել: