երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
85-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին գրանցվել է TikTok-ում

85-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին գրանցվել է TikTok-ում

Իտալիայի նախկին վարչապետ, «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին էջ է բացել TikTok սոցիալական ցանցում՝ իր առաջին տեսանյութում դիմելով երիտասարդներին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Հե՜յ երիտասարդներ, ահա ես այստեղ եմ:Այս հարթակում ձեզանից ավելի քան 5 միլիոն մարդ կա, և ձեր 60 տոկոսը 30 տարեկանից ցածր է. ես մի փոքր նախանձում եմ, բայց  շատ եմ շնորհավորում ձեզ», - ասել է 85-ամյա քաղաքական գործիչը։

Բեռլուսկոնիի խոսքով՝ ինքն էջ է բացել՝ խոսելու այն հարցերի մասին, որոնք մոտ են իր կուսակցությանը և հուզում են երիտասարդներին։

«Մենք կքննարկենք ձեր ապագան, և թե ինչպես ենք ուզում Իտալիան դարձնել երկիր, որը կարող է ձեզ տալ նոր հնարավորություններ՝ իրականացնելու ձեր երազանքները»,- ասել է Բեռլուսկոնին՝ խոստանալով սեպտեմբերի 25-ի ընտրություններին ընդառաջ խոսել «Առա՛ջ, Իտալիա»-ի ծրագրի կետերի մասին։ 

 

  • Կիսվել: