ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
54 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մեթյու Փերին

54 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մեթյու Փերին

Հոլիվուդյան դերասան Մեթյու Փերին, որը հայտնի է ՛՛Ընկերներ՛՛ սերիալում Չենդլերի դերով, մահացել է 54 տարեկան հասակում, հաղորդում է TMZ-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Պարբերականի տվյալներով՝ Փերին խեղդվել է ջակուզիում: Փրկարար ծառայության աշխատակիցները ժամանել են սրտի կանգի կանչով։ Դերասանն անցյալ տարի հրապարակված իր հուշերում հայտնել է, որ տառապել է ալկոհոլային եւ թմրադեղերից կախվածությունից, սակայն տեղի ունեցածի վայրում արգելված նյութեր չեն հայտնաբերվել, ճշտում է TMZ-ը: Փերին նաև առողջական խնդիրներ ուներ։

Պարբերականի աղբյուրները պնդում են, որ մահվանից առաջ նա սպորտով է զբաղվել։

  • Կիսվել: