շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
47-ամյա Քեմերոն Դիասն արտամարմնային բեղմնավորմամբ իր առաջնեկն է ունեցել

47-ամյա Քեմերոն Դիասն արտամարմնային բեղմնավորմամբ իր առաջնեկն է ունեցել

Ամերիկյան դերասանուհի Քեմերոն Դիասն ու նրա ամուսինը՝ երաժիշտ Բենջի Մեդենը երկար ժամանակ փորձել են ծնողներ դառնալ, և վերջապես, ծնվել է նրանց երկար սպասված դուստը: Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները։

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեմերոն Դիասը 47 տարեկանում առաջին անգամ մայր է դարձել: Դերասանուհին իր ընտանիքի անունից գրություն է տարածել սոցկայքի իր էջում:

«Շնորհավոր Ամանոր Մեդդենների կողմից: Մենք այնքան երջանիկ ու երախտապարտ ենք, որ սկսում ենք նոր տասնամյակը` հայտարարելով մեր դստեր՝ Ռեդդիկս Մեդդենի ծննդյան մասին: Նա ակնթարթորեն գրավեց մեր սրտերը և համալրեց մեր ընտանիքը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Դերասանուհին նշել է նաև, որ չի հրապարակելու դստեր լուսանկարները և չի կիսվելու մանրամասներով:

2015 թվականին Քեմերոն Դիասն ամուսնացել է երաժիշտ Բենջի Մեդդենի հետ:

Հոլիվուդյան դերասանուհին անցել է դժոխքի միջով, ամեն ինչ արել է հղիանալու համար, հայտնում է Mirror-ը։ Արդյունքում ամուսինները որոշել են դիմել արտամարմնային բեղմնավորման։

  • Կիսվել: