շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
27-ամյա խորվաթ մոդելը դարձել է Շվեդիայի սեքսի առաջնության հաղթող

27-ամյա խորվաթ մոդելը դարձել է Շվեդիայի սեքսի առաջնության հաղթող

Շվեդիայի սեքսի առաջնության հաղթող է հայտարարվել խորվաթ մոդել Մարիա Զադրավեցը: Նա սոցցանցի իր էջում հրապարակել է իր նվաճած գավաթի լուսանկարը, ինչպես նաև պատմել ապագա ծրագրերի մասին, տեղեկացննում է Daily Star-ը։

27-ամյա խորվաթուհին գավաթի հետ լուսանկար է հրապարակել թվիթերի իր միկրոբլոգում և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել սեքսի Եվրոպայի առաջնության կազմակերպիչներին նախագծին մասնակցելու հնարավորության համար։ Զադրավեցը, ով նախկինում քննադատել էր առաջնությունից փախած մրցակիցներին, ասել է, որ նրանց նկատմամբ ոխ չի պահել, և որ վերջիններս, իբր, շնորհավորել են իրեն տարած հաղթանակի կապակցությամբ։

Daily Star-ին տված հարցազրույցում հաղթողն ասել է, որ այժմ պատրաստվում է վերադառնալ հայրենիք և երեքշաբաթյա հանգիստ կազմակերպել զբոսանավով։ Նա նաև ասել է, որ այժմ երազում է նկարահանվել մի ֆիլմում, որտեղ իր զուգընկերները միանգամից 50 տղամարդիկ կլինեն։

Նախկինում Մարիա Զադրավեցը Խորվաթիայում ռեստորան ուներ և զբաղվում էր սննդի ծառայություններով։ Այժմ նա կարծում է, որ առաջնությունում հաղթելով՝ ձեռք բերված համբավը թույլ կտա իրեն նկարահանվել «համաշխարհային մակարդակի ավելի մեծ նախագծերում»։

Հիշեցնենք, որ մեծ սկանդալից հետո հունիսի 8-ին Գյոթեբորգում մեկնարկեց սեքսի Եվրոպայի առաջնությունը: Բանն այն է, որ մինչ այդ այս գաղափարի հեղինակ, բազմաթիվ գիշերային ակումբների սեփականատեր Դրագան Բրատիչը հայտ էր ներկայացրել՝ Շվեդիայում սեքսի ֆեդերացիա հիմնելու համար, ինչից հետո հայտարարվեց, որ այդ երկիրը սեքսը պաշտոնապես ճանաչում է որպես սպորտաձև։

Այդ դիմումը, իհարկե, մերժվեց, ֆեդերացիան չգրանցվեց, սակայն Եվրոպայում առաջին սեքսի առաջնությունը մեկնարկեց։ Այստեղ ևս առանց սկանդալի չանցավ՝ բազմաթիվ մասնակիցներ թողեցին առաջնությունն ու պարզապես փախան դրանից՝ իրենց տեսանյութերում խոսելով բազմաթիվ խախտումների մասին։

 

  • Կիսվել: