հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվել

«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 8-ին Երևան-Քիշնև չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել 53-ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
 
«Տղամարդը 2025 թվականի նոյեմբերի 20-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: