Զուրաբիշվիլին ու Ալիևը չեն հանդիպել. Վրաստանի նախագահը տեղեկացված չի եղել Ադրբեջանի նախագահի այցի մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի Թբիլիսի կատարած այցի մասին և, հակառակ նրա ցանկության, երկու պետությունների ղեկավարների հանդիպումը չի կայացել։ Այս մասին ասված է Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
՛՛Նախագահ Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել հարևան և բարեկամ երկրի նախագահ պարոն Իլհամ Ալիևի՝ Վրաստան աշխատանքային այցի մասին։ Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանը և պատրաստակամությանը, ցավոք սրտի, նախագահների հանդիպումը, որն ավանդաբար անցկացվում է բոլոր պետությունների ղեկավարների՝ երկիր այցի ընթացքում, չի կայացել՛՛,-նշված է հաղորդագրության մեջ։



