Զուրաբիշվիլին հայտնել է, որ կշարունակի կատարել նախագահի գործառույթները
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հինգշաբթի Թբիլիսիում ներկայացրել է իր նոր գրասենյակը եւ հայտնել, որ կշարունակի այնտեղից կատարել նախագահի գործառույթները։
«Ես ցանկանում եմ դիմել ձեզ նոր գրասենյակից, որը Օրբելիանիի պալատի (նախագահական պալատ) շարունակությունն է... Այստեղ շարունակվում են նախագահի գործառույթները»,- հայտնել է նա ճեպազրույցում։
Զուրաբիշվիլու նախագահական լիազորությունների ժամկետը պաշտոնապես լրացել է դեկտեմբերի 29-ին Միխայիլ Կավելաշվիլու երդմնակալությունից հետո։