հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Զուրաբիշվիլիի արձագանքը Բիճվինթայի տարածքը ՌԴ–ին փոխանցելու խնդրին

Զուրաբիշվիլիի արձագանքը Բիճվինթայի տարածքը ՌԴ–ին փոխանցելու խնդրին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է տարածել Բիճվինթայի տարածքը Ռուսաստանին փոխանցելու Աբխազիայի մտադրության մասին` պնդելով, որ դա վրացական տարածքի բռնակցում է Ռուսաստանին, գրում է aliq.ge-ն:

«Սա շարունակական օկուպացիայի արդյունք է։ Ես կտրականապես դատապարտում եմ դա և միջազգային հանրությանը կոչ եմ անում արձագանքել»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք, որ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամները կոչ են արել խորհրդարանին` վավերացնել Աբխազիայի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը, որը նախատեսում է Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը փոխանցել Ռուսաստանին։

Ըստ աբխազական կողմի՝ խոսքը 2022 թվականի հունվարի 19-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի մասին է, որը նախատեսում է անշարժ գույքի անվճար փոխանցում Ռուսաստանի Դաշնությանը։

Պաշտոնական տեղեկություններով՝ դե ֆակտո խորհրդարանի միջազգային հանձնաժողովի անդամները խորհրդարանին խորհուրդ են տվել հաջորդ նստաշրջանում ընդունել նշված օրենքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ աբխազական կողմը նախատեսում է ՌԴ-ին հանձնել Բիճվինթայի տարածքները:

  • Կիսվել: