շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զոհ, վիրավորներ և ավերածություններ. Թեհրանում պայթյուն է որոտացել (լուսանկար)

Զոհ, վիրավորներ և ավերածություններ. Թեհրանում պայթյուն է որոտացել (լուսանկար)

Թեհրանում հին երկհարկանի բնակելի շենքում պայթյուն է որոտացել, կան ավերածություններ, միջադեպի հետևանքով վիրավորվել է 9 մարդ, մեկ մարդ զոհվել է, հայտնել է Թեհրանի հրշեջ և անվտանգության ծառայությունների ներկայացուցիչ Սայեդ Ջալալ Մալեքին, տեղեկացնում է իրանական ISNA-ն։

Ըստ Մալեքիի՝ այսօր կեսօրին մոտ հաղորդում է ստացվել հին երկհարկանի բնակելի շենքում պայթյունի մասին, որից հետո դեպքի վայր են մեկնել հրշեջները՝ անհրաժեշտ սարքավորումներով։ Նա ճշգրտել է, որ պայթյունը տեղի է ունեցել Թեհրանի շուկայի հարավային մասում՝ Ռեյ փողոցում։

Հրշեջ ծառայության ներկայացուցիչը նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել հին երկհարկանի բնակելի շենքում, և որ տունը և հարակից բնակելի շենքի մի մասը ավերվել են։

«Ներկայումս որոնողական աշխատանքներ են տարվում մարդկանց գտնելու համար, որոնք կարող էին հայտնվել փլատակների տակ»,- հավելել է նա:

  • Կիսվել: