ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Զինված բախումներ՝ աֆղանա-պակիստանյան սահմանին

Զինված բախումներ՝ աֆղանա-պակիստանյան սահմանին

Երկուշաբթի օրը զինված բախումներ են սկսվել աֆղանա-պակիստանյան սահմանին ՝ «Տորհամ» անցակետի շրջանում։ Այս մասին հայտնել է Hasht-e Subh թերթը՝ վկայակոչելով Աֆղանստանի Նանգարհար նահանգում իր աղբյուրները։

Նրանց տվյալներով՝ Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների և պակիստանցի սահմանապահների միջև փոխհրաձգությունները սկսվել են վաղ առավոտյան և շարունակվում են ընդհուպ մինչեւ այս պահը: Պատճառը հայտնի չէ։

Պակիստանյան Dawn թերթը տեղեկացրել է, որ բախումների նախաձեռնողը աֆղանական կողմն է եղել։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։

Կիրակի օրը աֆղանական TOLOnews հեռուստաալիքը հաղորդել է, որ թալիբները որոշում են կայացրել դադարեցնել «Տորհամ» անցակետով երթևեկությունն այն պատճառով, որ պակիստանյան կողմը չի կատարել իր պարտավորությունները: Թե կոնկրետ ինչ պարտավորությունների մասին է խոսքը, «Թալիբանի» ներկայացուցիչները չեն հստակեցրել։

  • Կիսվել: