հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զինված անձինք հարձակվել են Հայիթիի մայրաքաղաքի բանտի վրա և ազատել մի քանի բանտարկյալների

Զինված անձինք հարձակվել են Հայիթիի մայրաքաղաքի բանտի վրա և ազատել մի քանի բանտարկյալների

Զինված անձինք հարձակվել են Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի ազգային բանտի վրա, որտեղ անկարգություններ են տեղի ունենում, և ազատ են արձակել անհայտ թվով բանտարկյալների։ Այս մասին հայտնում է Métronome ռադիոկայանը՝ վկայակոչելով բանտային ծառայության (APENA) պաշտոնյաներին։

«Զինված ավազակները շաբաթ երեկոյան հարձակվել են ազգային բանտի վրա։ Ըստ APENA-ի սպաների, ովքեր ներկա են եղել դեպքի վայրում, բայց հետագայում ստիպված են եղել նահանջել ավազակների հարձակման պատճառով, մի քանի բանտարկյալներ փախուստի մեջ են, այդ թվում՝ հայտնի ավազակներ»,-հաղորդում է ռադիոկայանը։

Նշենք, որ Հայիթին ապրում է տասնամյակներ տեւած սոցիալ-քաղաքական ճգնաժամ, որը սրվել է 2021 թվականի հուլիսին նախագահ Ջովենել Մոիսեի սպանությունից հետո: Այդ ժամանակից ի վեր իշխանությունների անգործությունը հանգեցրել է գանգստերական խմբերի ազդեցության աննախադեպ աճի, որոնք զբաղվում են շորթմամբ, փրկագնի համար առևանգմամբ և վերահսկում են երկրի ամբողջ տարածքները, ներառյալ վառելիքի տերմինալները:

  • Կիսվել: