շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ժնևում տեղի են ունեցել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի և Իրանի բանակցությունները միջուկային խնդրի շուրջ

Ժնևում տեղի են ունեցել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի և Իրանի բանակցությունները միջուկային խնդրի շուրջ

Ժնևում Եվրոպական երեք երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի և Իրանի մասնակցությամբ բանակցություններ են տեղի ունեցել:

Քննարկումներն անցել են լրատվամիջոցների համար փակ ռեժիմով։

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի բնորոշմամբ՝ քննարկումը եղել է լուրջ և կառուցողական։ Մտքեր են փոխանակվել պատժամիջոցների վերացման, միջուկային հարցերի շուրջ։ Կողմերը համակարծիք են եղել, որ միջուկային բանակցությունները պետք է վերսկսվեն։ Նրանք պայմանավորվել են շարունակել քննարկումները։

  • Կիսվել: