ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ժիրինովսկու պատվին վերանվանված հինգաստղանի զբոսանավը 90%-ով պատրաստ է

Ժիրինովսկու պատվին վերանվանված հինգաստղանի զբոսանավը 90%-ով պատրաստ է

«Վլադիմիր Ժիրինովսկին» ժամանել է Պետերբուրգ՝ շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու համար։ Հնգաստղանի զբոսաշրջային նավը 90%-ով պատրաստ է, հայտնում է «Ֆոնտանկա»-ն։

Հսկայական ջերմանավը Աստրախանի մարզից հասել է Բալթիական գործարան, որտեղ այն կառուցվել է գրեթե 10 տարի։

«Վլադիմիր Ժիրինովսկին» (նախկինում՝ «Պյոտր Մեծ») կկարողանա տեղավորել մինչև 300 ուղևոր և նավարկել ծովերով։ Նրա տախտակամածին կլինեն բարեր և ռեստորաններ, սպա-սրահ և մարզասրահ, լողավազաններ և երկու վերելակ։

Նավի գործարկումը նախատեսված է հաջորդ տարի՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադրի 80-ամյակի կապակցությամբ։

  • Կիսվել: