ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԺԴՀ-ն հաստատել է, որ հունվարի 30-ին միջին հեռահարության հրթիռ է արձակել

ԺԴՀ-ն հաստատել է, որ հունվարի 30-ին միջին հեռահարության հրթիռ է արձակել

ԿԺԴՀ-ն հաստատել է, որ կիրակի օրը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է իրականացրել։ Այս մասին հաղորդում Է regionpress.am-ը։

Այս մասին երկուշաբթի հայտնել է ամերիկյան NK News ինտերնետային պորտալը։ Խոսքը Hwaseong-12 հրթիռի մասին է։
 
Հաղորդվում է, որ արձակումն իրականացվել է հրթիռի սպառազինության համակարգի աշխատանքի ճշգրտությունը ստուգելու համար։
 
Հրատարակության տվյալներով՝ փորձարկմանը ներկա չի եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Հարավային Կորեայի շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ ԿԺԴՀ-ն կիրակի օրը՝ հունվարի 30-ին, ժամը 07:52-ին (Մոսկվայի ժամանակով 01:52-ին) միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Չագանգդո նահանգի Մուպյոն-Ռի գյուղի տարածքից Ճապոնական ծովի ուղղությամբ։ Հրթիռը թռել է մոտ 800 կմ՝ հասնելով 2 հազար կմ առավելագույն բարձրության։
 
Փհենյանը նման արձակումներ չի իրականացրել 2017 թվականի վերջից։ Սա հրթիռային յոթերորդ փորձնական արձակումն էր տարվա սկզբից։ Այս ամսվա սկզբին Հյուսիսային Կորեան փորձարկել էր մարտավարական կառավարվող հրթիռներ և երկաթուղային հրթիռային համակարգ, ինչպես նաև հիպերձայնային հրթիռներ, որոնք ունակ են մանևրելու թռիչքից հետո:

  • Կիսվել: