շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ժամանակն է սովորել չսրել թշնամանքը և դադարեցնել հակադիր դաշինքների ամրապնդումը. Հռոմի պապ

Ժամանակն է սովորել չսրել թշնամանքը և դադարեցնել հակադիր դաշինքների ամրապնդումը. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել ձգտել ամրապնդել բազմաբևեռ աշխարհը և դադարեցնել հակադիր քաղաքական դաշինքների ամրապնդումը։ Այս մասին նա ասել է այսօր՝ Ղազախստան կատարած ուղևորության ժամանակ։

Ֆրանցիսկոս պապը, մասնավորապես, նշել է. ՛՛Ժամանակն է սովորել չսրել թշնամանքը և դադարեցնել հակադիր դաշինքների ամրապնդումը։ Մեզ պետք են առաջնորդներ, որոնք միջազգային մակարդակով կնպաստեն ժողովուրդների միջև փոխըմբռնմանը և երկխոսությանը և Հելսինկիի ոգու վերածնմանը, բազմաբևեռ աշխարհն ամրապնդելու ցանկությանը, որպեսզի կառուցենք ավելի կայուն և խաղաղ աշխարհ՝ նոր սերունդների խնամքով՛՛։

Նշենք, որ Հռոմի պապն այսօր ժամանել Է Ղազախստանի մայրաքաղաք՝ մասնակցելու համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 7-րդ համագումարին:

 

  • Կիսվել: