հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ժամանակն է նոր էջ բացել երկու երկրների հարաբերություններում. Իրանում Պակիստանի դեսպան

Ժամանակն է նոր էջ բացել երկու երկրների հարաբերություններում. Իրանում Պակիստանի դեսպան

Իրանում Պակիստանի դեսպանն ով այսօր վերադարձել է Թեհրան՝ շարունակելու իր առաքելությունը, նշել է. «Ժամանակն է նոր էջ բացել երկու երկրների հարաբերություններում», գրում է parstoday.ir-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Մոհամմադ Մուդասար Թիփուն X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում անդրչադառնալով Իրանում իր առաքելության շարունակմանը, գրել է. «Ուժեղ Իրանը և Պակիստանը շատ կարևոր են տարածաշրջանի և երկու ժողովուրդների պատմական հարաբերությունների զարգացման համար»։

Նա նշել է. «Ես վճռական եմ ավելի շատ աշխատել ավելի ուժեղ, ավելի ամուր և խաղաղ Պակիստանի համար, և ժամանակն է նոր էջ բացել երկու երկրների հարաբերություններում»։

Անցած երկուշաբթի Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ երկու երկրների դեսպանների ծառայությունը շարունակելու մասին: Հայտարարության մեջ նաև ասվեկ է, որ հունվարի 29-ին, իր պակիստանցի գործընկերոջ հրավերով, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը պաշտոնական այցով կմեկնի Իսլամաբադ:

  • Կիսվել: