հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ժամանակն է Իսրայելի կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունների ինտենսիվությունը նվազեցնել. Սպիտակ տուն

Ժամանակն է Իսրայելի կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունների ինտենսիվությունը նվազեցնել. Սպիտակ տուն

Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ ժամանակն է՝ Իսրայելը նվազեցնի ռազմական գործողությունների ինտենսիվությունը Գազայի հատվածում․ ԱՄՆ-ը դա քննարկում է հրեական պետության իշխանությունների հետ:

Այդ մասին հայտարարություն է արել Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին․

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոր է վերադարձել տարածաշրջանից, մենք ակտիվորեն քննարկում ենք անցումը առավել պակաս ինտենսիվությամբ գործողությունների։ Կարծում ենք, որ այժմ հարմար պահ է ստեղծված նման անցման համար, և եկել է այդ ժամանակը»- ասել է Քիրբին։

  • Կիսվել: