շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Զելենսկու գրասենյակում հայտնել են ՌԴ-Ուկրաինա բանակցությունների մեկնարկի ժամը

Զելենսկու գրասենյակում հայտնել են ՌԴ-Ուկրաինա բանակցությունների մեկնարկի ժամը

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները կսկսվեն ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին): Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդականը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմում փոփոխություններ չկան:

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը հնարավոր է տեղի ունենա մարտի 7-ին Բելառուսում: Պատվիրակությունները կրկին կհանդիպեն Բելովեժյան պուրակում, նրանք մտադիր են հանդիպումը սկսել ճաշից հետո: Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են շփվել փակ ռեժիմով:

  • Կիսվել: