ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Զելենսկին զվարճացրել է Հռոմի պապին (տեսանյութ)

Զելենսկին զվարճացրել է Հռոմի պապին (տեսանյութ)

Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծիծաղեցրել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հրապարակված պաշտոնական տեսանյութում երևում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Առաքելական գրադարանում, և շփումն անցել է ընկերական մթնոլորտում:

Նվերների փոխանակման արարողության ժամանակ Զելենսկին, որը նախկինում երգիծաբան է եղել, զվարճացրել է Ֆրանցիսկոս պապին: Նրանց զրույցն ընթացել է թարգմանչի օգնությամբ:

  • Կիսվել: