երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զելենսկին ժամանել է Սլովակիա

Զելենսկին ժամանել է Սլովակիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բուլղարիա և Չեխիա այցելելուց հետո պաշտոնական այցով մեկնել է Սլովակիա։ Այս մասին նա հայտնել է իր տելեգրամյան էջում:

Զելենսկին տեղեկացրել է, որ ծրագրում է Բրատիսլավայում հանդիպել Սլովակիայի նախագահ Զուզանա Կապուտովայի, վարչապետ Լյուդովիտ Օդորի և Ազգային խորհրդի ղեկավար Բորիս Կոլարի հետ։

՛՛Մեր վստահելի հարևանի հետ մենք կխոսենք Ուկրաինային հատուկ պաշտպանական աջակցության և եվրաատլանտյան ինտեգրման, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և խաղաղության բանաձևի, երկկողմ համագործակցության, էներգետիկ անվտանգության մասին՛՛,-գրել է Ուկրաինայի նախագահը:

  • Կիսվել: