ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Զելենսկին ժամանել է Մոլդովա` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Զելենսկին ժամանել է Մոլդովա` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Զելենսկու մասնակցության մասին նախապես չէր հայտարարվել։ Նրա տեղաշարժը գաղտնի է պահվում, իսկ այցերի մասին հայտնի է դառնում միայն դրանց իրագործումից հետո:

ԵՔՀ-ին մասնակցում են ԵՄ բոլոր, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրները: Մոլդովայի գագաթնաժողովին մասնակցում են հիսուն բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախագահներ և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև Եվրամիության ղեկավարությունը։

Գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

  • Կիսվել: