Զելենսկին ժամանել է Կուպյանսկ. աղբյուր
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսագրություն է հրապարակել Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի մուտքի մոտից, որի գրավման մասին վերջերս զեկուցվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, տեղեկացնում է BBC-ն:
Նշվում է, որ ավելի վաղ ուկրաինական զորքերը հայտարարել էին, որ հաջող հակագրոհ են իրականացրել Կուպյանսկի մոտակայքում և կարողացել են շրջապատել այնտեղ տեղակայված ռուսական զորքերը՝ հաղորդում է BBC-ն:
Աղբյուրը հիշեցնում է, որ նոյեմբերի 20-ին Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր Կուպյանսկը հսկողության տակ վերցնելու մասին: Դեկտեմբերի 2-ին Գերասիմովը Պուտինին տեղեկացրել էր, որ ռուսական զորքերը ճնշում են Կուպյանսկի մոտակայքում շրջափակված Ուկրաինայի զինված ուժերին:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ուկրաինացի զինվորներին՝ հաջողությունների համար: «Այսօր չափազանց կարևոր է ռազմաճակատում արդյունքների հասնելը, որպեսզի Ուկրաինան կարողանա արդյունքի հասնել դիվանագիտության մեջ։ Շնորհակալություն յուրաքանչյուր մարտիկին: Շնորհակալություն մեր բոլոր ցամաքային ուժերին»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Տեսանյութը՝ այստեղ:


