ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Զելենսկին ժամանել է Գերմանիա

Զելենսկին ժամանել է Գերմանիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Գերմանիա՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովին, հայտնում է Bild թերթը:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համաժողովը բացելուց հետո, նա ելույթ կունենա Բունդեսթագում և հանդիպումներ կանցկացնի Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի և Բունդեսթագի նախագահ Բերբել Բասի հետ։

Վերակառուցման համաժողովը Ուկրաինային նվիրված գագաթնաժողովների շարքի սկիզբն է։ Դրանից հետո Իտալիայում տեղի կունենա G7-ի գագաթնաժողովը, որին կհաջորդի Խաղաղության համաժողովը Շվեյցարիայում։

  • Կիսվել: