երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
Զելենսկին սկսում է հասկանալ բանակցելու անհրաժեշտությունը. Լուկաշենկո

Զելենսկին սկսում է հասկանալ բանակցելու անհրաժեշտությունը. Լուկաշենկո

  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սկսել է հասկանալ, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման քաղաքական ճանապարհը միակն է։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Կարծում եմ, որ 2024 թվականին Ուկրաինայի հարցով լավագույն լուծումը գտնելու հնարավորության համար մենք Կիևի իշխանությունների հետ կաշխատենք ավելի սերտորեն։ Եթե ​​նրանք չօգտվեն այդ հնարավորությունից, ապա լիակատար փլուզում կլինի»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ զինվորականները միշտ ճնշում են գործադրում, որովհետև տեսնում են, թե ինչ է կատարվում։ Ճնշումը շատ ուժեղ է։

«Դուք հավանաբար Զելենսկու ասուլիսից նկատեցիք, որ նա սկսում է հասկանալ բանակցելու անհրաժեշտությունը», - նշել է Լուկաշենկոն։

  • Կիսվել: