չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Զելենսկին շնորհավորել է Ալիևին՝ Հայաստանի հետ խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված արդյունքների կապակցությամբ

Զելենսկին շնորհավորել է Ալիևին՝ Հայաստանի հետ խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված արդյունքների կապակցությամբ

Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Ալիևին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված արդյունքների կապակցությամբ։

Ալիևն ընդգծել է, որ խաղաղության օրակարգի առաջխաղացմանն ուղղված քայլերը պատմական նշանակություն ունեն։

Հանդիպման ժամանակ նաև նշվել է Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական աջակցությունը, մասնավորապես՝ ուկրաինացի երեխաներին ցուցաբերվող ուշադրությունը։

Նշվում է նաև, որ ուկրաինական կողմը երախտագիտություն է հայտնել աջակցության համար։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև էներգետիկ համագործակցության վերաբերյալ։

  • Կիսվել: