շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Լավրովի կնոջ, դստեր և փեսայի, ինչպես նաև Լուկաշենկոյի կնոջ նկատմամբ

Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Լավրովի կնոջ, դստեր և փեսայի, ինչպես նաև Լուկաշենկոյի կնոջ նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուժի մեջ է մտցրել Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կնոջ, դստեր եւ փեսայի նկատմամբ պատժամիջոցների մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Դրանք նախատեսում են 13 սահմանափակող միջոցներ, այդ թվում՝ ակտիվների արգելափակում եւ հողային տարածքների ձեռքբերման արգելք։

Նման պատժամիջոցներ են սահմանվել նաեւ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կնոջ նկատմամբ։

Զելենսկին իր հրամանագրերով պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, ինչպես նաեւ Բելառուսի եւ մի շարք այլ երկրների 2507 ֆիզիկական անձանց եւ 1374 ընկերությունների նկատմամբ։

  • Կիսվել: