Զելենսկին պատրաստ է հանդիպել Թրամփի հետ՝ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար․ Երմակ
Ուկրաինայի նախագահ Զելենսկին պատրաստ է նոյեմբերի 27-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար։ Այս մասին Axios-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան արդեն համաձայնության են եկել պլանի մեծ մասի շուրջ, որը զգալիորեն վերանայվել է ամերիկյան նախաձեռնության 28 կետանոց սկզբնական տարբերակի համեմատ։ Սակայն Զելենսկին ցանկանում է Թրամփի հետ քննարկել տարածքային զիջումների հարցը, որը մնում է վիճաբանության հիմնական կետը։
«Հուսով եմ, որ նախագահ Զելենսկու այցը կկայանա հնարավորինս շուտ, քանի որ դա կօգնի Թրամփին շարունակել իր պատմական առաքելությունը՝ այս պատերազմը դադարեցնելու համար»,-ասել է Երմակը՝ հավելելով, որ սկզբնական 28 կետանոց պլանն անընդունելի էր Ուկրաինայի համար, սակայն ներկայիս տարբերակը կրճատվել է մինչև 19 կետ, ինչը վերացրել է վիճահարույց կետերը, և այն ավելի ընդունելի է դարձրել Կիևի համար։


