Զելենսկին Օդեսայի քաղաքապետին ու ևս երկու հոգու զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի քաղաքացիությունից Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին, Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարևին և բալետի արտիստ Սերգեյ Պոլունինին զրկելու մասին:
Այս մասին երեքշաբթի հայտնել Է ուկրաինական ТСН հեռուստաալիքը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


