հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Զելենսկին նացիստ է. Լավրով

Զելենսկին նացիստ է. Լավրով

Զելենսկին իր գործողություններով ցույց է տալիս, որ նացիստ է. հակառակ ապացույցներ չկան: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ նացիզմի ոչնչացումը և ապազգայնացումն ուկրաինական հակամարտության կարգավորման պարտադիր պայմաններ են, և ռուսական կողմը հետամուտ կլինի դրան:

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնելով Ուկրաինա օտարերկրյա զինվորականներ ուղարկելու ցանկության մասին, իրեն ցույց է տվել որպես «արյունռուշտ հրեշ»։

 

  • Կիսվել: