Զելենսկին Լոնդոնում է. նա կբանակցի «Եվրոպական եռյակի» առաջնորդների հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վայրէջք է կատարել Լոնդոնում: Այս մասին տեղեկացնում է Sky News-ը։
Նշվում է, որ նա հանդիպում կունենա «Եվրոպական եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում են Ուկրաինայի նախագահի հետ քննարկել Ֆլորիդայում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև եռօրյա բանակցությունների արդյունքները, որտեղ Կիևը պաշտպանել է իր դիրքորոշումը պատերազմի ավարտի ամերիկյան ծրագրի վերաբերյալ։


