երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Զելենսկին կրկին կոչ է արել Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչական պետություն

Զելենսկին կրկին կոչ է արել Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչական պետություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը երեկոյան ավանդական տեսաուղերձում կրկին մեղադրել է Մոսկվային միջազգային ահաբեկչության մեջ։

«Ես նորից ու նորից կհիշեցնեմ աշխարհին, որ անհրաժեշտ է վերջապես պաշտոնապես ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչական պետություն, ահաբեկչության հովանավոր պետություն:

Դա ճշմարտություն է եւ արտահայտում է այն իրականությունը, որն օկուպանտները ստեղծել են Ուկրաինայում եւ շատ են ուզում տեղափոխել նաեւ Եվրոպա»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

  • Կիսվել: