ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Զելենսկին Կիևից տեսանյութ է հրապարակել և հերքել Լեհաստան գնալու մասին լուրերը

Զելենսկին Կիևից տեսանյութ է հրապարակել և հերքել Լեհաստան գնալու մասին լուրերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ չի լքել Կիևը և գտնվում է իր աշխատավայրում: Այս մասին նա հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակած տեսանյութում:

«Պարբերաբար հայտնվում է տեղեկատվություն այն մասին, թե իբր ես փախել եմ Ուկրաինայից, Կիևից, աշխատավայրից: Ես այստեղ եմ, տեղում, (խմբ.- աշխատակազմի ղեկավար) Անդրեյ Բորիսովիչը ևս այստեղ է: Ոչ ոք ոչ մի տեղ չի փախել»,- ասում է նա տեսանյութում, որը ենթադրաբար արվել է նրա աշխատասենյակից:

Մարտի 4-ին ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, թե Զելենսկին լքել է Ուկրաինան և գտնվում է Լեհաստանում:

 
 

 

 

  • Կիսվել: