չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Զելենսկին՝ իր և ընտանիքի երկիրը լքելու լուրերի մասին

Զելենսկին՝ իր և ընտանիքի երկիրը լքելու լուրերի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական դիվերսիոն զորքերն արդեն հասել են Կիև։ Տեսաուղերձը երկրի ղեկավարը հրապարակել է տելեգրամյան իր ալիքում.

«Հակառակորդի դիվերսիոն ուժերը մտել են Կիև, կիևցիներին խնդրում եմ զգույշ լինել, պահպանել պարետային կանոնները: Ես մնում եմ կառավարական թաղամասում բոլորի հետ միասին, ովքեր անհրաժեշտ են կենտրոնական կառավարությունում աշխատելու համար»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ իր ընտանիքը ևս մնում է Ուկրաինայում: 

«Իմ ընտանիքը դավաճան չէ, այլ Ուկրաինայի քաղաքացի։ Բայց որտեղ են նրանք հիմա, ես իրավունք չունեմ ասելու: Մեր ունեցած տեղեկություններով՝ հակառակորդն ինձ է ընտրել է թիվ մեկ թիրախ, իսկ իմ ընտանիքը երկրորդ թիրախն է: Նրանք ցանկանում են քաղաքականապես ոչնչացնել Ուկրաինան՝ ոչնչացնելով պետության ղեկավարին»,- ասել է նա։

  • Կիսվել: