ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Զելենսկիին հրավիրել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Զելենսկիին հրավիրել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրավիրվել է հունիսի վերջին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, նա կարող է անձամբ ժամանել կամ դիմել դաշինքի առաջնորդներին տեսաուղերձով։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում։

«Նախագահ Զելենսկին կհրավիրվի Մադրիդի գագաթնաժողովին, իհարկե, մենք ուրախ կլինենք անձամբ տեսնել նրան, բայց եթե դա հնարավոր չլինի, նա կկարողանա առաջնորդներին դիմել տեսաուղերձի միջոցով»,- ասել է նա։

  • Կիսվել: