Զելենսկին հայտնել է, որ առաջիկայում կհանդիպի Թրամփի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ առաջիկայում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Ռուսաստանի հետ խաղաղության ծրագիրը։:
Նա նշել է, որ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովն իրեն զեկուցել է ամերիկյան կողմի հետ իր վերջին շփումների մասին։
«Մենք ոչ մի օր չենք վատնում։ Մենք համաձայնության ենք եկել մոտ ապագայում բարձր մակարդակով հանդիպման մասին նախագահ Թրամփի հետ։ Մինչև Նոր տարի շատ բան կարելի է որոշել»,-գրել է Զելենսկին։
Ավելի վաղ հայտնել էինյք, որ դեկտեմբերի 20-ին և 21-ին ամերիկյան կողմը Ֆլորիդայում առանձին բանակցություններ է վարել ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հետ։ Բացի այդ՝ տեղի են ունեցել նաև եռակողմ բանակցություններ եվրոպացի պաշտոնյաների մասնակցությամբ։


